Անգլիացի երկրպագուները սուլել են Գարեթ Սաութգեյթին և պլաստմասե բաժակներ նետել նրա վրա 🎥

Անգլիայի հավաքականը EURO-2024-ի խմբային փուլի երրորդ տուրի խաղում ոչ-ոքի խաղաց Սլովենիայի հետ (0:0)՝ առաջին տեղը զբաղեցնելով C խմբում։

Խաղի ավարտից անմիջապես հետո անգլիացիների գլխավոր մարզիչ Գարեթ Սաութգեյթը և իր թիմը շրջել են տրիբունաներով՝ շնորհակալություն հայտնելու երկրպագուներին աջակցության համար։

Ինչպես հայտնում է Metro-ն, երկրպագուները Սաութգեյթին պատասխանել են սուլոցներով ու բղավոցներով, ինչպես նաև տրիբունաներից նրա վրա մի քանի պլաստիկ բաժակներ են նետել։