Էդուարդո Կամավինգա․ «Նա իմ ավագն է և օրինակ բոլորի համար»

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Էդուարդո Կամավինգան հրաժեշտ է տվել թիմի ավագ Նաչո Ֆերնանդեսին, ով հեռանում է ակումբից ազատ գործակալի կարգավիճակով։

«Այս տղան միայն մեկ ակումբ ունի: Նա իմ ավագն է և օրինակ բոլորի համար: Հաճելի էր քեզ հետ նույն թիմում խաղալը։ Ամենայն բարիք եմ մաղթում ձեզ և ձեր ընտանիքին»,- գրել է Կամավինգան իր սոցիալական ցանցերում։

Հիշեցնենք, որ Նաչոն իր ողջ կարիերայի ընթացքում հանդես է եկել «Ռեալում»։