Դոնիել Մալենը դարձավ EURO-ի պատմության ամենաարագ ինքնագոլի հեղինակ

Դորտմունդի «Բորուսիայի» և Հոլանդիայի հավաքականի վինգեր Դոնիել Մալենը EURO-2024-ի խմբային փուլի 3-րդ տուրի Ավստրիայի դեմ խաղում ինքնագոլի հեղինակ է դարձել (3:2)։

25-ամյա ֆուտբոլիստը հանդիպման 6-րդ րոպեին գրավել է սեփական դարպասը։

Squawka-ի վարկածով՝ 5-րդ րոպեի 38-րդ վայրկյանին Մալենի ինքնագոլը դարձավ Եվրոպայի առաջնությունների պատմության ամենաարագ ինքնագոլը։ Նախորդ «ռեկորդը» պատկանում էր Դենիս Զաքարիային, ով EURO-2020-ի քառորդ եզրափակչի Իսպանիայի հետ խաղում (1:1, 1:3՝ 11 մետրանոց) 8-րդ րոպեին գրավեց սեփական հավաքականի դարպասը։