COPA AMERICA. Արգենտինան հաղթեց Չիլիին ու նվաճեց փլեյ-օֆֆի ուղեգիր 🎥

ԱՄՆ-ում կայացել է 2024 թվականի COPA AMERICA-ի խմբային փուլի հանդիպումը, որում Արգենտինայի հավաքականը 1։0 հաշվով հաղթել է Չիլիին։

Միակ գոլը խփվեց 88-րդ րոպեին։ Գոլի հեղինակ դարձավ հարձակվող Լաուտարո Մարտինեսը։

Այս հաղթանակը արգենտինացիների համար երկրորդն էր մրցաշարում։ Նրանք փլեյ-օֆֆի ուղեգիր նվաճեցին։