Լևերկուզենի «Բայերը» պայմանագիր է կնքել «Բարսելոնայի» 16-ամյա ֆուտբոլիստի հետ

Կենտրոնական պաշտպան Անդրեա Նատալին դարձել է Լևերկուզենի «Բայերի» խաղացող։ Կողմերը պայմանագիր են կնքել մինչև 2027 թվականը, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։

16-ամյա ֆուտբոլիստը հանդես է գալիս Իտալիայի երիտասարդական հավաքականում։ 2021 թվականից նա «Բարսելոնայի» համակարգում է։

«Նատալին հետաքրքիր խաղացող է, ով մեծ պահանջարկ ուներ այս ամառ: Մենք ուրախ ենք, որ նա ընտրեց «Բայերը»: Երկարաժամկետ հեռանկարում նա բոլոր հնարավորություններն ունի ակումբի համար կարևոր խաղացող դառնալու»,- ասել է թիմի մարզական տնօրեն Սայմոն Ռոլֆեսը։