«Բարսելոնան» երկարաձգել է պայմանագիրը թիմի մարզիչներից մեկի հետ

Իսպանական «Բարսելոնան» համաձայնության է եկել «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Ռաֆայել Մարկեսի հետ՝ երկարաձգելու պայմանագիրը: Այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։

««Բարսելոնան» և Ռաֆայել Մարկեսը համաձայնության են եկել պայմանագիրը ևս մեկ մրցաշրջանով երկարաձգելու շուրջ։ Այսպիսով, Մարկեսը կշարունակի գլխավորել «Բարսելոնա Ատլետիկը» մինչև 2025 թվականի հունիսի 30-ը։

Այս պայմանագրի համաձայն՝ Ռաֆայել Մարկեսը երրորդ մրցաշրջանը կանցկացնի որպես «Բարսելոնա Ատլետիկի» մարզիչ։ Մեքսիկացին, ով 2003-ից 2010 թվականներին եղել է հիմնական թիմի խաղացող և նվաճել է Լա Լիգայի 4 գավաթ և 2 Չեմպիոնների Լիգա։

Այժմ Ռաֆայել Մարկեսը երկու մրցաշրջանի ընթացքում ընդհանուր առմամբ անցկացրել է 82 խաղ՝ գրանցելով 40 հաղթանակ, 21 ոչ-ոքի և 21 պարտություն»,- ասվում է ակումբի հայտարարության մեջ: