Անտուան ​​Գրիզմանը՝ ռեկորդի հեղինակ

Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Անտուան ​​Գրիզմանը դարձավ ազգային հավաքականի ռեկորդակիրը Եվրոպայի և աշխարհի առաջնություններում ելույթների քանակով։

EURO-2024-ում Լեհաստանի դեմ խաղը (1:1) 33-ամյա ֆուտբոլիստի համար 33-րդն էր Եվրոպայի և աշխարհի առաջնություններում։

Անտուան ​​Գրիզմանը դուրս եկավ առաջին հորիզոնական՝ առաջ անցնելով Լիլիան Թուրամից և Օլիվյե Ժիրուից։ Երկուսն էլ ազգային հավաքականի կազմում անցկացրել են 32 հանդիպում։ Հաջորդը Թիերի Անրին (28) և Զինեդին Զիդանը (26)։

Ընդհանուր առմամբ, Անտուան ​​Գրիզմանը Ֆրանսիայի հավաքականի կազմում անցկացրել է 129 հանդիպում և դարձել 44 գոլի հեղինակ։