Ալվարո Մորատան կարող է տեղափոխվել թուրքական ակումբ

Իսպանիայի հավաքականի և Մադրիդի «Ատլետիկոյի» կենտրոնական հարձակվող Ալվարո Մորատան ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է փոխել ակումբային գրանցումը։ Այս մասին հայտնում են Todofichajes պորտալի լրագրողները։

Աղբյուրի տեղեկություններով՝ 31-ամյա հարձակվողը Թուրքիայի առաջնությունում խաղալու հնարավորություն ունի։ Իսպանացու հետ հետաքրքրություն է ցուցաբերում Ստամբուլի «Ֆեներբախչեի» նոր գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն։

Հնարավոր տրանսֆերային գումարը գնահատվում է 15 միլիոն եվրո։

Լա Լիգայում անցած մրցաշրջանում Ալվարոն անցկացրել է 32 հանդիպում, դարձել 15 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։