Ըստ The Sun-ի՝ Անգլիայի հավաքականը EURO-2024-ի գլխավոր ֆավորիտն է

Բրիտանական հանրահայտ The Sun առցանց հրատարակությունը կարծում է, որ Անգլիայի հավաքականը 2024 թվականի Եվրոպայի առաջնության գլխավոր ֆավորիտն է։

Հիշեցնենք, որ նախօրեին՝ հունիսի 25-ին, Անգլիայի հավաքականն անցկացրել է EURO-2024-ի խմբային փուլի եզրափակիչ հանդիպումը։ Գարեթ Սաութգեյթի թիմը հանդիպել է Սլովենիայի հավաքականի հետ։ Հանդիպումն ավարտվել է 0:0 հաշվով։

Գործող չեմպիոնը Իտալիայի հավաքականն է, որը EURO-2020-ի եզրափակչում հաղթեց Անգլիայի ընտրանուն (1:1, 3:2՝ 11-մետրանոցներ):