Աղջիկ երկրպագուն կծել է խորվաթ երկրպագուին մարզաշապիկի համար

Աղջիկ երկրպագուն կծել է Խորվաթիայի հավաքականի երկրպագուին՝ փորձելով բռնել կիսապաշտպան Լուկա Իվանուշեցի մարզաշապիկը։ Այս մասին հայտնում է Marca-ն։

Լուրը տարածվելուց հետո Իվանուշեցը կապ է հաստատել երկրպագուի հետ՝ նրան Խորվաթիայի հավաքականի մարզաշապիկը նվիրելու համար:

Երկուշաբթի՝ հունիսի 24-ին, Խորվաթիայի հավաքականը ոչ-ոքի խաղաց Իտալիայի հետ (1:1) Եվրոպայի 2024 թվականի առաջնության 3-րդ տուրի խաղում։ Այսպիսով, խորվաթներն իրենց խմբում գրավեցին երրորդ տեղը։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Խորվաթիայի հավաքականը կորցրել է մրցաշարի 1/8 եզրափակիչ դուրս գալու շանսերը։

Աղջիկը կծել է Խորվաթիայի հավաքականի երկրպագուին Եվրո 2024-ի առաջնության ֆուտբոլիստի մարզաշապիկի համար պայքարում.