Զլատկո Դալիչ․ «Սա պարզապես մեր մրցաշարը չէ»

Խորվաթիայի հավաքականի գլխավոր մարզիչ Զլատկո Դալիչը խոսել է EURO-2024-ի խաղում Իտալիայի հետ ոչ-ոքիի մասին (1։1)։

Խորվաթիան վաստակեց 2 միավոր և B խմբում զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը։

«Ես կարող եմ միայն շնորհակալություն հայտնել տղաներին պայքարի, պատրաստակամության և անձնազոհության համար, որը նրանք ցույց տվեցին։

Պարզվում է, որ սա պարզապես մեր մրցաշարը չէ։ Մենք լավ հանդես եկանք հատկապես առաջին խաղակեսում։ Մրցաշարում երկու 11 մետրանոց չկարողացանք իրացնել, երկու գոլ բաց թողեցինք հանդիպումների վերջում, ի՞նչ անենք։

Մենք չենք կարող ազդել դրա վրա, մենք պարզապես վերահսկում ենք ինքներս մեզ։
Շնորհակալություն նրանց, ովքեր աջակցեցին մեզ, ես ամենից շատ նրանց համար եմ ցավում»,- Դալիչի խոսքերը մեջբերում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը։