«Ռոման» հայտարարել է Դանիելե Դե Ռոսիի հետ պայմանագիրը երկարաձգելու մասին

«Ռոման» պաշտոնապես հայտարարել է գլխավոր մարզիչ Դանիելե Դե Ռոսիի հետ պայմանագրի երկարաձգման մասին։

Կողմերի միջև նոր պայմանագիրը նախատեսված է մինչև 2027 թվականը։

Դե Ռոսին գլխավորեց «Ռոման» հունվարին Ժոզե Մոուրինյոյի պաշտոնանկությունից հետո։

«Ռոման» Ա Սերիայի վերջին մրցաշրջանն ավարտեց մրցաշարային աղյուսակի 6-րդ տեղում։