Ռոբերտո դե Զերբիին գլխավորեց ֆրանսիական ակումբը

«Մարսելը» հայտարարել է Ռոբերտո դե Զերբիին ակումբի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակելու մասին։ Ֆրանսիական ակումբը հայտարարել է, որ սկզբունքային համաձայնության է եկել իտալացի մասնագետի հետ։

Ըստ ինսայդերների՝ դե Զերբիի պայմանագիրը »Մարսելի» հետ նախատեսված է երեք տարով՝ մինչև 2027 թվականի հունիսը։

Դե Զերբիի հեռանալու համար «Բրայթոնը» կստանա մոտ 6 միլիոն եվրո փոխհատուցում։