Ռաֆա Սիլվան կլքի «Բենֆիկան»

«Բենֆիկայի» կիսապաշտպան Ռաֆա Սիլվան կարիերան կշարունակի Թուրքիայում։

Ինչպես հայտնում է ինսայդեր Պեդրո Ալմեյդան, 31-ամյա կիսապաշտպանը, ում պայմանագիրը «Բենֆիկայի» հետ կավարտվի մոտ օրերս, կդառնա «Բեշիքթաշի» ֆուտբոլիստ։ Սիլվան թուրքական ակումբի հետ եռամյա աշխատանքային պայմանագիր կկնքի։

Սիլվան «Բենֆիկայում» հանդես է գալիս 2016 թվականից և այս ընթացքում «արծիվների» կազմում անցկացրել է 326 հանդիպում, որոնցում խփել է 94 գոլ և կատարել 79 գոլային փոխանցում։