Նեյմարը կիսվել է իր կարծիքով, թե ապագայում ով կդառնա համաշխարհային ֆուտբոլի աստղ

«Ալ-Հիլալի» հարձակվող Նեյմարը կիսվել է իր կարծիքով, թե ով մոտ ապագայում աստղ կդառնա համաշխարհային ֆուտբոլում։

«Ապագա աստղ. Կարծում եմ՝ «Պալմեյրասից» Էստևաոն մեծ տաղանդ է, որն աճում է բրազիլական ֆուտբոլում: Կարծում եմ՝ նա հանճար կլինի» – Նեյմարի խոսքերն է մեջբերում TNT Sports Brazil-ը։

Ավելի վաղ Լոնդոնի «Չելսին» իր պաշտոնական կայքում հայտարարել էր բրազիլական «Պալմեյրասից» 17-ամյա վինգեր Էստևաո Վիլիանի տեղափոխության մասին։ Ֆուտբոլիստը անգլիացիներին կմիանա 2025 թվականի ամռանը։