Հուզիչ պահ է տեղի ունեցել Խորվաթիայի հավաքականի ավագ Լուկա Մոդրիչի՝ Իտալիայի հավաքականի հետ Եվրոպայի առաջնության խմբային փուլի երրորդ տուրի հանդիպումից հետո (1։1) մամուլի ասուլիսի ժամանակ։
Մամուլի ասուլիսի ժամանակ իտալացի լրագրող, մեկնաբան Ֆրանչեսկո Ռեպիսեն դիմել է 38-ամյա կիսապաշտպան Լուկա Մոդրիչին։
«Բարի երեկո, Լուկա։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել այն ամենի համար, ինչ դուք ցույց եք տվել ոչ միայն այսօր, այլև ձեր ողջ կարիերայի ընթացքում։ Դուք ևս մեկ անգամ ցույց տվեցիք, որ բարձրակարգ ֆուտբոլիստ եք։ Ուզում եմ խնդրել, որ երբեք չավարտեք ձեր ֆուտբոլային կարիերան, քանի որ դու լավագույն ֆուտբոլիստներից ես։ Շնորհակալություն»,- ասաց լրագրողը։
« J’aimerais vous demander de ne jamais prendre votre retraite parce que vous êtes l’un des meilleurs joueurs que je n’ai jamais commentés, merci. »
Quand un journaliste italien prend la parole pour dire tout le bien qu’il pense de Luka Modric. 👏❤️pic.twitter.com/2eVECfyXVb
— Actu Foot (@ActuFoot_) June 25, 2024
«Շատ շնորհակալ եմ նման հրաշալի խոսքերի համար, ի սրտե շնորհակալ եմ ձեզ։ Ես նույնպես կցանկանայի հավերժ շարունակել խաղալ, բայց հավանաբար կգա մի պահ, երբ ստիպված կլինեմ լքել ֆուտբոլը։ Ես կշարունակեմ խաղալ, չգիտեմ ինչքան ժամանակ, բայց շատ շնորհակալ եմ խոսքերի համար»,- հուզված պատասխանել է Մոդրիչը։
Հիշեցնենք, որ երեկ Մոդրիչը դարձավ Եվրոպայի առաջնությունների պատմության ամենատարեց գոլահարը։