Լուկա Մոդրիչը՝ ռեկորդի հեղինակ

Խորվաթիայի հավաքականի ավագ Լուկա Մոդրիչը գոլի հեղինակ է դարձել EURO-2024-ի խմբային փուլի Իտալիայի դեմ խաղում (1:1)։

Հանդիպման 55-րդ րոպեին Լուկա Մոդրիչը գրավեց Իտալիայի հավաքականի դարպասը։ Նշենք, որ գոլից 33 վայրկյան առաջ Մոդրիչը վրիպել էր 11 մետրանոցից։

Այսպիսով, Մոդրիչը 38 տարեկան 289 օրական դարձավ Եվրոպայի առաջնություններում գոլ խփած ամենատարեց ֆուտբոլիստը։

Լուկան գերազանցեց Ավստրիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Իվիցա Վաստիչի ռեկորդը, ով 2008 թվականին գոլի հեղինակ դարձավ եվրոյի խաղում 38 տարեկան 257 օրական հասակում։