Լիոնել Մեսսին իր ծննդյան օրվա կապակցությամբ լուսանկար է հրապարակել 📷

«Ինտեր Մայամիի» և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին հունիսի 24-ին դարձավ 37 տարեկան։

Արգենտինայի հավաքականի ավագն իր ծննդյան տարեդարձն անցկացրել է 2024 թվականի Ամերիկայի գավաթի խաղարկությանը մասնակցող ազգային հավաքականի հետ։ Նա հրապարակել է լուսանկար, որտեղ երևում է ծննդյան տորթը՝ իր և աշխարհի առաջնության գավաթի նկարով։

«Շատ շնորհակալ եմ բոլոր ողջույնների և շնորհավորանքների համար: Եվս մեկ տարի, որը համընկնում է իմ ծննդյան հետ, երբ ես ազգային հավաքականում էի։ Այսպիսով, մենք մի փոքր զվարճացանք և շարունակեցինք պատրաստվել հաջորդ հանդիպմանը»,- գրել է Մեսսին սոցցանցերում։

Image