Կիլիան Մբապպեն կմասնակցի Լեհաստանի դեմ հանդիպմանը

Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապպեն կհայտնվի ազգային հավաքականի մեկնարկային կազմում EURO-2024-ի խմբային փուլի 3-րդ տուրի Լեհաստանի դեմ հանդիպմանը։ Այս մասին հայտնում է RMC Sport-ը։

EURO-2024-ի խմբային մրցաշարի 1-ին տուրի՝ Ավստրիայի հետ խաղում (1:0) Մբապպեն քթի կոտրվածք է ստացել։ Այդ պատճառով նա բաց թողեց երկրորդ տուրի Հոլանդիայի հետ խաղը (0։0):

Ավելի վաղ հաղորդվում էր, որ 25-ամյա հարձակվողը Եվրոպայի առաջնությունում սև դիմակով հանդես գալու թույլտվություն է ստացել։