Խվիչա Կվարացխելիան նոր ակումբ կունենա

«Նապոլիի» վինգեր Խվիչա Կվարացխելիան համաձայնեցրել է ՊՍԺ-ի հետ պայմանագրի պայմանները։ Այս մասին հայտնում է La Gazzetta dello Sport-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ համաձայնեցվել է հինգ տարվա պայմանագիր։ Կվարացխելիայի աշխատավարձը կկազմի տարեկան 7,5 միլիոն եվրո։

Նախկինում Խվիչիի գործակալը հայտնել էր թոփ-ակումբ տեղափոխվելու ցանկության մասին։