Վրաստանի հավաքականի հարձակվող Խվիչա Կվարացխելիան Պորտուգալիայի հետ Եվրոպայի առաջնության խմբային փուլի 3-րդ տուրի հանդիպման նախօրեին խոսել է հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի մասին։
«Նա իմ մանկության կուռքն է եղել։ Ես միշտ երազել եմ խաղալ նրա հետ։ Նա այլևս չի խաղում Եվրոպայում, ուստի ես իսկապես ուրախ եմ, որ պատիվ եմ ունեցել խաղալ նրա դեմ։
Միգուցե մեր երազանքն իրականանա, և մենք հաղթենք, իսկ խաղից հետո ես ստանամ նրա մարզաշապիկը»,- Ռոնալդուի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։