Հայտնի է, թե երբ Կիլիան Մբապպեն խաղադաշտ դուրս կգա

Կիլիան Մբապպեն կկարողանա մասնակցել EURO-2024-ի հաջորդ հանդիպմանը։

Ֆրանսիայի հավաքականի եւ Մադրիդի «Ռեալի» հարձակվողը Ավստրիայի դեմ խմբային փուլի 1-ին տուրի խաղում (1:0) կոտրել է քիթը եւ բաց թողել Հոլանդիայի հետ խաղը (0:0): Այսօր հայտնի դարձավ, որ ՈւԵՖԱ-ն թույլ է տվել Մբապպեին EURO-2024-ին մասնակցել սև պաշտպանիչ դիմակով։

Ինչպես հայտնում է RMC Sport-ը, Մբապպեի վերադարձը սպասվում է Լեհաստանի դեմ խմբային փուլի ֆրանսիացիների եզրափակիչ խաղում։