Ֆլորենտինո Պերեսը անդրադարձել է Նաչոյի հեռանալուն

Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը մեկնաբանել է թիմի պաշտպան և ավագ Նաչո Ֆերնանդեսի հեռանալը։

34-ամյա Նաչոն պայմանագրի ավարտից հետո լքել է Մադրիդի «Ռեալը» և կարիերան կշարունակի Սաուդյան Արաբիայի «Ալ-Կադիսիաում»։

«Երբ Նաչոն մանուկ հասակում ընդունվեց մեր ակադեմիա, նա օրինակ է եղել բոլորի համար և այստեղ վաստակել է բոլորի սերը, ճանաչումն ու հիացմունքը: «Ռեալը» եղել և միշտ կլինի նրա տունը»,- Պերեսի խոսքերն է մեջբերում թիմի մամուլի ծառայությունը։

Նաչոն «Ռեալի» հետ նվաճել է 26 տիտղոս, և թիմի պատմության ամենատիտղոսակիր ֆուտբոլիստն է։