EURO-2024. Ավստրիայի հավաքականը հաղթեց Հոլանդիայի հավաքականին

Այսօր՝ հունիսի 25-ին, կայացավ ֆուտբոլի Եվրոպայի առաջնության խմբային փուլի 3-րդ տուրի Հոլանդիայի և Ավստրիայի հավաքականների հանդիպումը։ Խաղն ավարտվել է 3։2 հաշվով՝ հօգուտ Ավստրիայի հավաքականի։

Ավստրիացների կազմում աչքի ընկան Շմիտդն ու Զաբիտցերը, ևս մեկ գոլ սեփական դարպասն ուղարկեց Մալենը։ Հոլանդիայի կազմից աչքի ընկան Դեպայն ու Գակպոն։

Ավստրիան 6 միավորով զբաղեցրեց առաջին տեղը D խմբում: Ֆրանսիան հինգ միավորով երկրորդն է։ Չորս միավորով երրորդ տեղում է Հոլանդիայի հավաքականը։