COPA AMERICA. Կոլումբիան ուժեղ գտնվեց Պարագվայից 🎥

Հունիսի 25-ի գիշերը կայացավ 2024 թվականի Ամերիկայի գավաթի խմբային փուլի Կոլումբիա – Պարագվայ հանդիպումը։ Հանդիպումն ավարտվել է կոլումբիացիների հաղթանակով՝ 2։1 ​​հաշվով։

Կոլումբիայի կազմից աչքի ընկան Դանիել Մունյոսն և Հեֆերսոն Լերման։ Խամես Ռոդրիգեսը երկու գոլային փոխանցման հեղինակ է դարձել։

Պարագվայի հավաքականի միակ պատասխան գոլը խփեց Խուլիո Էնսիսոն։

Հաջորդ տուրում Կոլումբիան կմրցի Կոստա Ռիկայի հետ, իսկ Պարագվայը կհանդիպի Բրազիլիային։