Անդրեա Բելոտին նոր ակումբ ունի

«Ռոմայի» հարձակվող, Իտալիայի հավաքականում Եվրոպայի չեմպիոն Անդրեա Բելոտին տեղափոխվել է «Կոմո», հայտնում է իտալական ակումբի մամուլի ծառայությունը։

30-ամյա հարձակվողը «Կոմոյի» հետ կնքել է երկու տարվա պայմանագիր։

Նախորդ մրցաշրջանում «Կոմոն» Սեսկ Ֆաբրեգասի գլխավորությամբ Սերիա Բ-ում զբաղեցրեց 2-րդ տեղը և նվաճեց Ա Սերիայի ուղեգիր։

Բելոտին 2023/24 մրցաշրջանում վարձավճարով հանդես է եկել «Ֆիորենտինայում», որտեղ անցկացրել է 46 հանդիպում՝ դառնալով 10 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։