Ադրիեն Ռաբյոն կարող է հեռանալ թիմից ազատ գործակալի կարգավիճակով

«Յուվենտուսի» կիսապաշտպան Ադրիեն Ռաբյոն կարող է հեռանալ թիմից ազատ գործակալի կարգավիճակով։ Հիշեցնենք, որ ֆուտբոլիստի պայմանագիրը «Յուվենտուսի» հետ ավարտվում է հուլիսի 1-ին։

Ինչպես հայտնում է La Gazzetta dello Sport-ը՝ Ռաբյոն օրեցօր ավելի է մոտենում թիմից հեռանալուն։

Ռաբյոյի հավակնորդների ցանկում կան այնպիսի թիմեր, ինչպիսիք են Մադրիդի «Ռեալը» և «Մանչեսթեր Յունայթեդը»։