Տոնի Կրոսը ամփոփել է Շվեյցարիայի հետ հանդիպումը

Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Տոնի Կրոսը մեկնաբանել է Շվեյցարիայի հավաքականի հետ Եվրոպայի առաջնության խմբային փուլի եզրափակիչ տուրի հանդիպումը։

Հանդիպումը ավարտվել է ոչ-ոքի՝ 1:1 հաշվով։

«Առաջին հերթին մենք ուրախ ենք, որ հասանք այս արդյունքին։ Մենք ևս մեկ անգամ ցույց տվեցինք, որ գիտենք, թե ինչպես հաղթել և հավատալ մեզ մինչև վերջ»,- Կրոսի խոսքը մեջբերում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը։

Գերմանիայի հավաքականն առաջին տեղով դուրս եկավ EURO-2024-ի 1/8-րդ եզրափակիչ՝ վաստակելով 7 միավոր։