«Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստը մոտ էր «Բարսելոնա» տեղափոխվելուն

«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Բերնարդո Սիլվան մոտ էր «Բարսելոնա» տեղափոխվելուն, սակայն տրանսֆերը ձախողվեց, հայտնում է Marca-ն։

Աղբյուրի տեղեկություններով՝ կատալոնացիները չեն կարողանում գնել խաղացողին ֆինանսական խնդիրների պատճառով։

«Սիթին» կիսապաշտպանի համար պահանջում է 60 միլիոն եվրո, բայց «Բարսայի» համար դա անհասանելի գումար է։

2023/24 մրցաշրջանում 29-ամյա կիսապաշտպանը Պրեմիեր Լիգայում «Մանչեսթեր Սիթիի» կազմում անցկացրել է 33 հանդիպում՝ դառնալով 6 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։