Հայտնի է՝ Շվեյցարիա – Գերմանիա խաղի լավագույն ֆուտբոլիստի անունը

EURO-2024-ի խմբային փուլի 3-րդ տուրի խաղում Գերմանիան ոչ-ոքի խաղաց Շվեյցարիայի հետ (1:1)։

ՈւԵՖԱ-ն հանդիպման լավագույն ֆուտբոլիստ է ճանաչել շվեյցարացի կիսապաշտպան Գրանիտ Ջակային։

Ջական ամբողջ խաղն անցկացրել է խաղադաշտում՝ չխփելով ոչ մի գոլ։ Նրա անցումների ճշգրտությունը կազմել է 84%, իսկ վազքը՝ 11,8 կիլոմետր։