«Լիվերպուլը» դիտարկում է «Յուվենտուսի» կիսապաշտպան Ադրիեն Ռաբյոյին ձեռք բերելու տարբերակը: Այս մասին հայտնում է The Mirror-ը։
Աղբյուրի համաձայն՝ այս խաղացողով հետաքրքրված է «Լիվերպուլը», քանի որ նրա պայմանագիրը թուրինյան ակումբի հետ ավարտվում է ամսվա վերջին։
Անցած մրցաշրջանում Ռաբյոն ակումբի կազմում անցկացրել է 35 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 5 գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ։
Transfermarkt-ը ֆուտբոլիստի շուկայական արժեքը գնահատում է 35 միլիոն եվրո։