Լոնդոնյան գրանդը ցանկանում է գնել «Բարսելոնայի» սանին

«Բարսելոնայի» հարձակվող Մարկ Գույուն կարող է կարիերան շարունակել Անգլիայում, հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Աղբյուրի տեղեկություններով՝ 18-ամյա իսպանացուն հավակնում է «Չելսին»։ Հաղորդվում է, որ լոնդոնցիները առաջ են անցել հարձակվողի տրանսֆերի շուրջ բանակցություններում, ում գնման գումարը կազմում է 6 միլիոն եվրո։ «Բավարիան» նույնպես հետապնդում է ֆուտբոլիստին:

Անցած մրցաշրջանում Գույուն «Բարսելոնայի» կազմում անցկացրել է 7 հանդիպում, որոնցում դարձել է մեկ գոլի հեղինակ։