Սթիվ Կլարկ․ «Այդ դրվագում պետք է նշանակվեր 11 մետրանոց»

Շոտլանդիայի հավաքականի գլխավոր մարզիչ Սթիվ Կլարկը դժգոհություն է հայտնել EURO-2024-ի Հունգարիայի դեմ հանդիպման (0։1) մրցավարությունից։

Կլարկը կարծում է, որ հանդիպման գլխավոր մրցավարը 11 մետրանոց չի նշանակել այն բանից հետո, երբ հանդիպման 78-րդ րոպեին Ստյուարտ Արմսթրոնգը ընկել է։

«Այս բաց թողած գոլը խաղը հաղթելու մեր փորձերի արդյունքն էր։ Գործնականում դա նշանակություն չունի։
Ինձ համար ամենակարևորը 11 մետրանոցն էր: Դա 100 տոկոսանոց տուգանային էր։ Ինչ-որ մեկը պետք է ինձ բացատրի, թե ինչու չկար 11 մետրանոցը, քանի որ հակառակ դեպքում կարծում եմ, որ այստեղ ինչ-որ բան այն չէ։ Ես չեմ հասկանում, թե ինչպես կարող է VAR-ը նայել սրան և ասել, որ դա 11 մետրանոց չէ։

Մեզ չհաջողվեց գոլ խփել, և վերջում բացվեցինք՝ փորձելով դա անել։
Հիմնական բանը, որ զգում եմ, ափսոսանքն է բոլորի համար, քանի որ երկրպագուները, երկիրը և ֆուտբոլիստները նույնքան տխուր են, որքան բոլորը»,- Կլարկի խոսքերն է մեջբերում BBC-ն։