Սերու Գիրասին կարիերան շարունակելու երեք թոփ տարբերակ ունի

«Շտուտգարտի» 28-ամյա հարձակվող Սերու Գիրասին որոշել է հեռանալ ակումբից, հայտնում է լրագրող Ֆլորիան Պլետենբերգը X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter)։

Աղբյուրի համաձայն՝ ֆուտբոլիստն արդեն տեղեկացրել է ղեկավարությանը, որ կարիերան կշարունակի այլ թիմում։ Հաղորդվում է, որ այժմ ֆուտբոլիստի երեք հավակնորդ կա՝ Դորտմունդի «Բորուսիան», «Միլանը» և «Արսենալը»։

Հիշեցնենք, որ 28-ամյա Գուիրասին Գերմանիայի առաջնության «Շտուտգարտի» հետ ռմբարկուական մրցավազքում զբաղեցրել է երկրորդ տեղը, Գերմանիայի Բունդեսլիգայում անցկացրել է 28 հանդիպում, դարձել 28 գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը։