Ռոդրիգո․ «Աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկի կողքին խաղալը հաճույք է և երազանք»

Մադրիդի «Ռեալի» և Բրազիլիայի հավաքականի վինգեր Ռոդրիգոն խոսել է Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապպեի՝ մադրիդյան ակումբ տեղափոխության մասին։

Մբապպեն «Ռեալ» է տեղափոխվել ՊՍԺ-ի հետ պայմանագրի ավարտից հետո ազատ գործակալի կարգավիճակով։

«Ինձ համար դա միշտ ուրախություն է։ Բայց հիմա ժամանակը չէ սրանով շեղվելու։ Ուզում եմ կենտրոնանալ ազգային հավաքականի վրա։ Մբապպեն իր ազգային հավաքականի հետ խաղում է նաև Եվրոպայի առաջնությունում, և ես ցանկանում եմ կենտրոնանալ Ամերիկայի գավաթի վրա։

Բայց ես միշտ հասկացրել եմ, որ աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկի կողքին խաղալը հաճույք է և երազանք»,- Ռոդրիգոյի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն։