«Նոան» հայտարարել է Էրալդո Չինարիի հետ պայմանագիր կնքելու մասին

«Նոան» հայտարարել է 27-ամյա ալբանացի հարձակվող Էրալդո Չինարիի հետ պայմանագիր կնքելու մասին։

27-ամյա հարձակվողը կարիերան սկսել է ալբանական «Վլազնիայում»: 2018 թվականին տեղափոխվել է Տիրանայի «Պարտիզանիում», որի կազմում 2018/19 մրցաշրջանում դարձել է Ալբանիայի չեմպիոն։

Տիրանան ներկայացնող այս թիմում Չինարին 3 մրցաշրջանում անցկացրել է 75 խաղ ու դարձել 24 գոլի հեղինակ։ «Պարտիզանիից» հետո ալբանացի հարձակվողը 2 մրցաշրջան անցկացրել է «Սամսունսպորում»։

Ֆուտբոլիստը «Նոա» է տեղափոխվել հյուսիսմակեդոնական «Շկենդիայից»։