Մատեո Կովաչիչ. «Մենք պատրաստ ենք և կենտրոնացած ենք Իտալիայի հավաքականի վրա»

«Մանչեսթեր Սիթիի» և Խորվաթիայի հավաքականի կիսապաշտպան Մատեո Կովաչիչը EURO-2024-ի խմբային փուլի եզրափակիչ տուրի Իտալիայի դեմ խաղի նախօրեին ասել է, որ Խորվաթիայի հավաքականում շատ տարիքով ֆուտբոլիստներ կան։

«Թիմում մի քանի տարեց խաղացողներ կան, բայց կարևորն այն է, թե ինչպես ենք մենք զգում և լավ ենք զգում։ Առաջին երկու հանդիպումներում մենք չցուցադրեցինք մեր իրական խաղը, բայց երկուշաբթի կարող ենք դա անել։

Մենք պատրաստ ենք և կենտրոնացած ենք Իտալիայի հավաքականի վրա, դրսից եկող աղմուկը մեզ չի անհանգստացնում։ Յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքի իրավունք։ Մեզ համար մեծ պատիվ է խաղալ Խորվաթիայի կազմում»,- Կովաչիչի խոսքերն է մեջբերում ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։

Խորվաթիա – Իտալիա հանդիպումը կկայանա այսօր և կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին։