«Յուվենտուսի» կիսապաշտպան Մանուել Լոկատելլին կարող է կարիերան շարունակել Ֆրանսիայի առաջնությունում։
Ինչպես հայտնում է Gazzetta dello Sport-ը, 26-ամյա կիսապաշտպանի ծառայություններով հետաքրքրված է «Մարսելը»։ Լոկատելլին այս ամառ կարող է փոխել ակումբային գրանցումը։
Լոկատելլին թուրինյան ակումբում է հանդես գալիս 2021 թվականից։ Ընդհանուր առմամբ, կիսապաշտպանը անցկացրել է 132 հանդիպում, որոնցում դարձել է չորս գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ։