Լյուկ Շոուն սկսել է մարզվել ընդհանուր խմբի հետ

Անգլիայի հավաքականի պաշտպան Լյուկ Շոուն սկսել է մարզվել ընդհանուր խմբի հետ։

«Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստն ընդգրկված էր ազգային հավաքականի հայտացուցակում՝ չնայած առկա վնասվածքին, որի պատճառով նա չէր խաղացել փետրվարից։

Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Գարեթ Սաութգեյթը կարծում էր, որ Շոուն կվերականգնվի Գերմանիայում և օգուտ կբերի Անգլիայի հավաքականին EURO-2024-ում։

Բրիտանական լրատվամիջոցները հայտնում են, որ Շոուն չի մասնակցի Սլովենիայի դեմ խմբային փուլի երրորդ տուրի հանդիպմանը, սակայն կկարողանա խաղալ Եվրոպայի առաջնության փլեյ-օֆֆում։