Լենի Յորոն որոշում է կայացրել իր ապագայի վերաբերյալ

«Լիլի» պաշտպան Լենի Յորոն ցանկանում է կարիերան շարունակել Իսպանիայում։ Այս մասին հաղորդվում է Todofichajes-ը։

Ըստ աղբյուրի՝ ֆուտբոլիստը վճռականորեն որոշել է տեղափոխվել Մադրիդի «Ռեալ»։ Յորոն իր որոշման մասին արդեն տեղեկացրել է ՊՍԺ-ին և «Մանչեսթեր Յունայթեդին», որոնք հետաքրքրված են նրա ծառայություններով։

Պաշտպանի «Ռեալ» տեղափոխության գումարը կկազմի 40 միլիոն եվրո։ Ֆրանսիայի առաջնության վերջին մրցաշրջանում 18-ամյա պաշտպանը մասնակցել է 32 հանդիպման։ Յորոն երկու գոլ խփեց և հինգ դեղին քարտ ստացավ։ Նրա պայմանագիրը նախատեսված է մինչև 2025 թվականի ամառը։