Յուլիան Նագելսման. «Մենք արթնացրինք մարզադաշտը՝ հավասարեցնելով հաշիվը»

Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը ամփոփել է EURO-2024-ում Շվեյցարիայի հետ ոչ-ոքին (1:1)։

«Մենք արթնացրինք մարզադաշտը՝ հավասարեցնելով հաշիվը։ Անհարմար էր Շվեյցարիայի հետ խաղալը։

Ընդհանրապես, մենք երկար ժամանակ լավ պաշտպանվեցինք և շատ բան արեցինք մեր դարպասը խփած գոլից հետո, շատ ռիսկի դիմեցինք և ի վերջո արժանի էինք միավորի»,- Նագելսմանի խոսքերն է մեջբերում Գերմանիայի ֆուտբոլային ասոցիացիայի մամուլի ծառայությունը։