Հայտնի է դարձել Խոսելուի ապագան «Ռեալում»

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Խոսելուն, ում իրավունքները պատկանում է «Էսպանյոլին», ամռանը կլքի մադրիդյան ակումբը։

Ըստ COPE-ի՝ Մադրիդի «Ռեալը» չի ակտիվացնի 34-ամյա հարձակվողին «Էսպանյոլից» գնելու տարբերակը։ Ընդ որում, նման որոշում է կայացրել անձամբ Խոսելուն, ով Կիլիան Մբապպեի և Էնդրիկի տեղափոխությունից հետո հասկանում է, որ գործնականում կդադարի խաղաժամանակ ստանալ թիմում։

Նշվում է, որ Խոսելուն կարող է կամ վերադառնալ «Էսպանյոլ», կամ տեղափոխվել Սաուդյան Արաբիա։

Նախորդ մրցաշրջանում Խոսելուն «Ռեալի» բոլոր մրցաշարերում անցկացրած 49 խաղում դարձել է 17 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։