Ջոն Սթոունս․ «Հուսով եմ, որ նա դեռ կարող է իր լավագույն խաղը ցուցադրել»

Անգլիայի հավաքականի պաշտպան Ջոն Սթոունսը խոսել է EURO-2024-ում իր թիմակից Ֆիլ Ֆոդենի անհամոզիչ խաղի մասին։

«Ֆոդենը սիրում է խաղալ կենտրոնում, բայց նա խաղում էր «Մանչեսթեր Սիթիում» բոլոր հարձակողական դիրքերում։ Այժմ նա փորձում է ակտիվ խաղալ ու խաղադաշտում ազատ գոտիներ փնտրել։ Հուսով եմ, որ նա դեռ կարող է իր լավագույն խաղը ցուցադրել»,- Սթոունսի խոսքերն է մեջբերում City Xtra-ն։

Եվրոպայի ընթացիկ առաջնությունում Ֆոդենը մասնակցել է երկու հանդիպման, որոնցում արդյունավետ չի եղել։