Գերմանիայի հավաքականի ավագ և կիսապաշտպան Իլկայ Գյունդողանն ամփոփել է Շվեյցարիայի հետ Եվրոպայի առաջնության խմբային փուլի 3-րդ տուրի հանդիպման արդյունքները (1։1)։
«Չեմ կարծում, որ ամեն ինչ կարող էր ավելի լավ լինել։ Հեշտ չէր: Մենք պահեր ստեղծեցինք և վերջում կարողացանք գոլ խփել, ինչը օգնեց մեզ հաղթել խմբում: Պետք է օգուտ քաղել դրանից»,- Գյունդոգանի խոսքերն է մեջբերում ZDF-ը։
Գերմանիան 7 միավորով զբաղեցրեց առաջին տեղը A խմբում։