«Էվերթոնի» հարձակվողը պայմանագիր է կնքել «Ասթոն Վիլայի» հետ

«Էվերթոնի» հարձակվող Լուիս Դոբինը պայմանագիր է կնքել «Ասթոն Վիլայի» հետ, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։

21-ամյա անգլիացու հետ համաձայնագրի պայմանները չեն հաղորդվում։ Transfermarkt պորտալը գործարքը գնահատում է 11,8 մլն եվրո։

Անցած մրցաշրջանում Դոբինը Պրեմիեր Լիգայում անցկացրել է 15 հանդիպում և դարձել մեկ գոլի հեղինակ։