Գերմանիայի հավաքականը EURO-2024-ի խմբային մրցաշարի երրորդ տուրի խաղում ոչ-ոքի խաղաց Շվեյցարիայի հետ։ Խաղն ավարտվեց՝ 1։1 հաշվով։
Հանդիպման հաշիվը 28-րդ րոպեին բացեց Դեն Նդոյեն։ Յուլիան Նագելսմանի թիմը կարողացավ խուսափել պարտությունից՝ 90+2 րոպեին հաշիվը հավասարեցրեց Նիկլաս Ֆյուլկրուգը։
Գերմանիան 7 միավորով զբաղեցրեց առաջին տեղը A խմբում։ Գերմանացիներն այս խաղից առաջ երաշխավորել էին իրենց տեղը փլեյ-օֆֆում։ Շվեյցարիան 5 միավորով զբաղեցրեց երկրորդ հորիզոնականը։