Լուիս դե լա Ֆուենտե. «Լամին Յամալին Լիոնել Մեսսիի հետ համեմատելը սխալ է»

Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս դե լա Ֆուենտեն խոսել է թիմի 16-ամյա վինգեր Լամին Յամալի՝ Լիոնել Մեսսիի հետ համեմատությունների մասին։

«Ընդհանուր առմամբ, սխալ է Յամալին համեմատել որևէ մեկի, հատկապես Մեսսիի հետ։ Հիանալի բանն այն է, որ Լամինը հրաշալի երիտասարդ է։ Չափազանց կարևոր է հանգստություն պահպանել և շարունակել իր տաղանդի բնական զարգացումը։

Ես Լամինին ճանաչում եմ բավականին երկար ժամանակ: Մենք նրա հետ բավականին երկար ենք աշխատում։ Բայց նույնիսկ մարզումների ամենօրյա աշխատանքում նա կարողանում է ձեզ զարմացնել։ Բայց պետք է շեշտեմ, որ չնայած իր առանձնահատուկ տաղանդին, աչքի է ընկնում համեստությունն ու ճիշտ կեցվածքը։

Մենք կօգնենք նրան, կպաշտպանենք, քանի որ որքան էլ նա լավ խաղացող լինի, նա դեռ իր զարգացման վաղ փուլում է»,- դե լա Ֆուենտեի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։

EURO-2024-ի խմբային փուլի 1-ին տուրի Խորվաթիայի դեմ խաղում (3։0) Յամալը գոլային փոխանցում կատարեց և 16 տարեկան 338 օրականում դարձավ Եվրոպայի պատմության ամենաերիտասարդ գոլային փոխանցման հեղինակը։

Յամալը նաև դարձավ ամենաերիտասարդ ֆուտբոլիստը, ով երբևէ խաղադաշտ դուրս եկավ եվրոյի խաղում։