«Բայերին» առաջին առաջարկն են արել Ջոնաթան Տայի համար

«Բավարիան» առաջին առաջարկն է արել «Բայերին» պաշտպան Ջոնաթան Տայի համար, սակայն մերժվել է, հայտնում է Bild-ը։

Աղբյուրի համաձայն՝ մյունխենցիները գործող չեմպիոններին առաջարկել են 20 միլիոն եվրոյից պակաս գումար իրենց առաջատար պաշտպանի համար: «Դեղագործները» պատրաստ են վաճառել Տային 40 միլիոն եվրոյով, և պատրաստ չեն խաղացողին բաց թողնել մոտ 20 միլիոն եվրոյով։

Բունդեսլիգայում անցած մրցաշրջանում Տան անցկացրել է 31 հանդիպում, խփել 4 գոլ և կատարել 1 գոլային փոխանցում՝ օգնելով լևերկուզենյան ակումբին առաջին անգամ դառնալ Գերմանիայի չեմպիոն։