«Բարսելոնան» շնորհավորել է «Էսպանյոլին» Լա Լիգա վերադառնալու կապակցությամբ

«Բարսելոնայի» մամուլի ծառայությունը շնորհավորել է «Էսպանյոլին» Լա Լիգա վերադառնալու կապակցությամբ։

Հունիսի 23-ին կայացավ Լա Լիգայի 2024/25 մրցաշրջանում հանդես գալու իրավունքի համար փլեյ-օֆֆի պատասխան հանդիպումը, որում «Էսպանյոլը» սեփական հարկի տակ 2։0 հաշվով հաղթեց «Ռեալ Օվիեդոյին»։ Այս արդյունքի շնորհիվ «Էսպանյոլը» հաղթեց ընդհանուր խաղում (2:1) և իրավունք ստացավ հանդես գալ Իսպանիայի առաջնության բարձրագույն դիվիզիոնում։

«Շնորհավորում ենք «Էսպանյոլին»՝ Առաջին դիվիզիոն բարձրանալու կապակցությամբ։ Կհանդիպենք հաջորդ մրցաշրջանում Լա Լիգայում»: – ասվում է հաղորդագրության մեջ։