«Ալ-Հիլալը» հետաքրքրված է Ռաֆինյայի ծառայություններով

«Ալ-Հիլալը» հետաքրքրված է կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Ռաֆինյայի ծառայություններով։

Ինչպես հայտնում է Mundo Deportivo-ն՝ գլխավոր մարզիչ Ժորժե Ժեզուսն անձամբ է ցանկանում իր թիմում տեսնել բրազիլացուն։

Ըստ աղբյուրի՝ «Բարսելոնան» իր ֆուտբոլիստի համար կպահանջի 100 միլիոն եվրո փոխհատուցում։ «Ալ-Հիլալն» արդեն Ռաֆինյային շատ բարձր աշխատավարձ է առաջարկել, որը զգալիորեն գերազանցում է բրազիլացու տարեկան աշխատավարձը «Բարսելոնայում»։

Հիշեցնենք, որ Ռաֆինյան «Բարսելոնայում» հանդես է գալիս 2022 թվականից։